«Ալֆա Ֆորս» պահնորդական և թիկնապահական ծառայության աշխատակիցները մինչ ծառայության անցնելը, մասնակցում են «Հատուկ դասընթացի», որի ընթացքում ստանում են մասնագիտական գիտելիքներ և կատարելագործում են իրենց գործնական ունակությունները: «Հատուկ Դասընթացի» հիմնական առանձնահատկությունը կայանում է նրանում, որ մեր բոլոր առաջարկները ու լուծումները ուղղված են վտանգից խուսափելու փորձերին, բացի այդ շատ կարևոր է, որպեսզի տեսական և գործնական դասընթացները սերտելու տեսանկյունից լինեն հեշտ, իրական կյանքում կարողանան հեշտությամբ կիրառվել: Դասընթացի մասնակիցները ձեռք են բերում խիստ կիրառական գիտելիքներ, հմտություններ և կարողություններ, պարզ և մատչելի ձևով, որոնք էլ թույլ են տալիս բացահայտելու, կանխարգելելու, իսկ անհրաժեշտության դեպքում նաև խափանելու հնարավոր սպառնալիքները՝ ֆիզիկական ագրեսիայի, զրույցի, շփումների, գործնական հանդիպումների և այլ տարբեր իրավիճակներում: Դասընթացի ընթացքում մասնակիցները ստանում են նաև սպառնալիքները նույնականացնելու և դրանց սթափ գնահատական տալու տեսական գիտելիքներ: Առօրյա կյանքի տարբեր իրավիճակներում պարզագույն հմտություններ և վարքագծի դրսևորում, որոնք օգնում են կանխարգելելու հնարավոր սպառնալիքների առաջացումը:
Մեր սկզբունքները հստակ են և պարզ` բացահայտել, կանխարգելել և կանխել հնարավոր բորոր այն վտանգները, որոնք սպառնում են մարդկային կյանքին
© Copyright “Alpha Force” Security And Bodyguard Service. All rights reserved.