Մարդկային ցանկացած գործունեություն պետք է ունենա իր սկզբունքները: Մեր սկզբունքները հստակ են և պարզ`   բացահայտել, կանխարգելել և կանխել հնարավոր բորոր այն վտանգները, որոնք սպառնում են մարդկային կյանքին, առողջությանը և անվտանգությանը: Ցանկացած գործունեության արդյունավետ ընթացքի հիմքը, դա անվտանգությունն է:

ALPHA FORCE Security & Bodyguard Service   մատուցում է՝ որակյալ ծառայություններ անվտանգության ոլորտում: Ինչո՞վ է պայմանավորված մեր ծառայությունների պրոֆեսիոնալիզմը՝ աշխատակիցները բացի «Պահնորդ» որոկավորումից անցնում են նաև «Արևելյան մարտարվեստների» մարզումներ, որտեղ ներառված են ինքնապաշտպանության բոլոր հնարքները, ծայրահեղ դեպքում հարձակվողական հնարքներ, պաշտպանելով իր և պահպանվող անձի կյանքը և առողջությունը:  Մեր աշխատողները տիրապետում են պահպանության իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական և հատուկ միջոցներին, նրանց ֆիզիկական պատրաստությունը դրված է բարձր նշաձողին:

Ի զորու ենք դժվար իրավիճակներում կողմնորոշվելու, կանխելու և վնասազերծելու պատրաստվող հանցագործությունները:

Կապահովենք ձեր անվտանգությունը անկախ սպառնացող վտանգի մեծությունից

Menu