Ծառայություններ

Բեռնափոխադրումների անվտանգություն

Արժեքավոր իրերի, բեռների, ապրանքների անվտանգ տեղափոխումը,  միշտ էլ եղել է առաջնահերթություն:

Ալֆա Ֆորս ընկերությունը ապահովում է մասնագիտացված բեռների և բեռնափոխադրումների անվտանգությունը՝

  • Ավտոուղեկցման և փոխադրման միջոցով
  • Զրահապատ ավտոմեքենայով (ՀՀ տարածքում) և առանց։

Միջոցառումների անվտանգության ապահովում

Որտեղ կան շատ մարդիկ, այնտեղ կա վտանգ, վստահեք մեզ ձեր անվտանգությունը և եղեք հանգիստ:

Հանդիպումների, միջոցառումների, տոնահանդեսների, տոների, ցուցահանդեսների, ստուգատեսների և այլ մասսայակն արարողությունների անվտանգության ապահովում:

Ալֆա Ֆորսը գործում է խիստ, միյասնական, հեռատես և աչալուրջ:

Օբյեկտների անվտանգության ապահովում

Ապահովելով ձեր տարածքի, բնակարանի, օֆիսի, շենքի և այլ նշանակության օբյեկտների անվտանգությունը  առաջին հերթին պաշտպանում եք ձեզ և ձեզ շրջապատող անձանց:  Եղեք աչալուրջ,ապահովեք ձեր անշարժ և շարժական գույքի անվտանգությունը:

Ապահովում ենք՝  շենքերի, կառույցների, տարածքների, տարբեր նշանակության օբյեկտների անվտանգությունը հետևյալ միջոցներով՝

  • ազդանշանային համակարգեր (Հեռակառավարվող պահպանություն),
  • արագ արձագանքման խումբ,
  • պահպանության կենտրոնացված տեսահսկման համակարգեր (CCTV),
  • շրջիկ պարեկություն,
  • պահպանվող օբեկտի մոտքի ելքի վերահսկում:

Մեր աշխատակիցները անցնում են «Հատուկ պատրաստություն», համալրվաժ են  պահնորդական ծառայության իրականացման համար հատուկ միջոցներով և համապատասխան համազգեստով: Մենք պատրաստ են ապահովել ձեր անվտանգությունը:

VIP Թիկնապահի ծառայություններ

Հանցավորության աճի տեղիք է տվել վերահսկողության բացակայությունը, այսօր ավելի քան երբևէ պետք է մտածել կյանքի իրավունքի և առողջության պահպանման մասին:

Մատուցում ենք՝ բարձրակարգ և ապահով ծառայություն:

  • Թիկնապահի ծառայությունններ
  • VIP հյուրերի դիմավորում և ճանապարհում
  • Վարորդ-թիկնապահի ծառայություններ
  • Վարորդ-թիկնապահի ծառայություններ՝ իր ավտոմեքենայով

Մեր աշխատակիցները տիրապետում են մի քանի օտար լեզուների ինչպես նաև «Արևելյան մարտարվեստների», «Զենքի» և նրա օգտագործման կանոններին:  «Հատուկ Պատրաստություն» անցած, մասնագիտական անհրաժեշտ գիտելիքներով օժտված՝ նրանք պատրաստ են նշված ժամանակահատվածում պատվով կատարել իրենց ծառայությունը:

Ավտոմեքենայով շրջիկ անվտանգության ապահովում

Զինված լինելով ավտոմեքենայով շրջիկ անվտանգության ապահովման համար անհրաժեշտ միջոցներով և հանդերձանքով, կապահովենք պահպանվող տարածքում կարգը և կնոնը:

Ուղեկցող պահակախմբի տրամադրում

Ըստ ծառայության պահանջի՝ պատրաստ ենք ապահովել մաքսիմալ անվտանգություն:

Հեռակառավարվող անվտանգություն

Մեր օրերում լայն տարածում գտած հեռակառավարվող անվտանգությունից շատերն են օգտվում, ինչպես տարբերել  իսկապես անվտանգ անվտանգությունը , եթե  սարքավորումները նույնն են, այս ոլորտում մեզ մոտ աշխատում են՝  բացառապես օպերատիվ աշխատանքի փորձ ունեցող, ծառայողական անհրաժեշտ ունակություններով  բարձրակարգ մասնագետներ:

Ծառայությունը իականացնում ենք

  • Տեսահսկման կենտրոնացված համակարգերի (CCTV)
  • Ազդանշանային և կամ ահազանգման համակարգերի միջոցով:

Խորհրդատվություն

Ճիշտ խորհրդատվությունը անվտանգության հիմքն է

  • Հաճախորդի անվտանգության վիճակի վերահսկողություն
  • Խորհրդատվություն արտակարգ իրավիճակների կանխման և վերացման վերաբերյալ
  • Խորհրդատվություն պահպանության (պահնորդության) և անվտանգության վերաբերյալ:
Menu